22:19 23 նոյեմբերի, 2013Լեհական Lindner ընկերությունը 2014 թվականի արտասովոր օրացույց է թողարկել: Ընկերությունը դաղագ է արտադրում: Նոր օրացույցն ամենեւին էլ առաջինը չէ, որ թողարկում են լեհական դագաղագործները. առաջին անգամ նման օրացույց լույս է տեսել 2010-ի նախաշեմին:
2014թ. էրոտիկ օրացույցն ընկերությունը նվիրել է բնությանը, բնական փայտից դագաղներին եւ «կանացի մարմնի գեղեցկությանը»:
Մոդելները հիմնականում առանց հագուստի են: Lindner ընկերության կայքում առայժմ հրապարակել են 12 աղջիկներից 6-ի մասնակցությամբ լուսանկարները: Սպասվում է, որ ամբողջը կթողարկվի միայն 2014 թվականին:
Այս անգամ օրացույցը նախորդից ավելի բաց է ստացվել: «Այս օրացույցն իրականության եւ երազանքի միջեւ ինչ-որ բան է: Երեւակայությունների այս աշխարհում դագաղները թռչում են դեպի երկինք»,- նշվում է օրացույցի նախաբանում: Շարունակելով ցնցել հանրությանը՝ դագաղագործներն աղջիկներից մեկին լուսանկարել են գերեզմանի մեջ՝ դագաղ-մահճակալին նստած:
