22:00 29 հուլիսի, 2022Սեպտեմբերին Բրայան Մեյը կժամանի Հայաստան՝ «StarmusVI» փառատոնի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում է փառատոնի ֆեյսբուքյան էջից։

Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ Շերինյանն ու «Sons of Apollo» խմբի մասնակիցները, Մոնսերատ Մարտին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։