«Ես արդարացում չունեմ». Ուիլ Սմիթն «Օսկար»-ի հաղորդավարին ապտակելուց երեք ամիս անց ներողություն է խնդրել նրանից

12:14   30 հուլիսի, 2022

 Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը վեց րոպե տեւողությամբ տեսահոլովակ է ձայնագրել ու ներողություն խնդրել մարտին «Օսկար» կինոմրցանակաբաշխության ընթացքում միջադեպի համար։ Արարողության ընթացքում Սմիթը բեմ էր բարձրացել ու ապտակել միջոցառման վարող Քրիս Ռոքին։

Ուիլ Սմիթը տեսանյութում պատմել է, որ կապ է հաստատել Քրիս Ռոքի հետ եւ խնդրել հանդիպել։ Հումորիստը հրաժարվել է, բայց պատրաստակամություն է հայտնել խոսել, երբ պատրաստ կլինի դրան։

«Իմ պահվածքն անընդունելի է. Եվ ես մոտ կլինեմ, երբ դու պատրաստ կլինես խոսել»,- կատակերգուին դիմել է Ուիլ Սմիթը։

Նա ներողություն է խնդրել նաեւ Քրիս Ռոքի մորից։ Վերջինս հարցազրույցներից մեկի ընթացքում ափսոսանք է հայտնել իրավիճակի համար։ Ուիլ Սմիթը նաեւ ներողություն է խնդրել, որ լիովին չի հասկացել, թե ինչպես է այս միջադեպն ազդել իր վրա:

Դերասանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ իր արարքը ճիշտ չի համարում եւ արդարացում չունի։

Մարտի 28-ին «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հավակնորդներին ներկայացնելով՝ «Օսկար»-ի հաղորդավար Քրիս Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի մասին։ Դերասանուհին ալոպեցիա (մասնակի ճաղատություն) ունի, իսկ հումորիստը կատակել է նրա «սափրած գլխի» մասին։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Lionel Hahn/Getty Images



© NEWS.am STYLE