Ոճային մայրիկ․ Քրիստինա Եղոյանի լուքը Կալիֆոռնիայից

16:44   30 հուլիսի, 2022

Դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Քրիստինա Եղոյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Քրիստինան ջինսե տաբատ է կրում, կապույտ տոպ, որոնք համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։

Քրիստինա-Եղոյան-6.jpg (265 KB)

Օրերս տեղադրված կադրերում Քրիստինան պատկերված էր դստեր հետ, որին ջերմ գրկել էր։ «Ես ու Լեան ձեզ շաա՜տ ենք սիրում, շնորհակալ ենք, որ այդքան ջերմ ու դրական խոսքեր եք մեզ նվիրում», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Քրիստինան։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհիներ»։



© NEWS.am STYLE