Շքեղ․ ինչ զգեստ է ընտրում Վիկտորյա Սահակյանը երեկոյան կերպարի համար

18:45   30 հուլիսի, 2022

Դերասանուհի Վիկտորյա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

Վիկտորյա Սահակյան

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Վիկտորյան բաց գույնի զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու մեկնաբանություններում գրել․ «Գժական օր»։

Վիկտորյա Սահակյան

Ավելի վաղ տեղադրված կադրերում Վիկտորյան կարմիր, փայլերով զարդարված զգեստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու վառ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։



© NEWS.am STYLE