«Ամենահեքիաթային վայրը, որը մենք երբևէ այցելել ենք»․ Իրինա Թովմասյանն՝ ամուսնու հետ

23:43   30 հուլիսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իրինա Թովմասյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Իսպանիայում հանգստի ընթացքում։ Իրինան պատկերված է ամուսնու հետ․ զույգը կադրում ջերմ գրկախառված է։ «Hacienda Na Xamena-ն, իսկապես, ամենահեքիաթային վայրն է, որը մենք երբևէ այցելել էինք: Ֆանտաստիկ մի վայր, որը գտնվում է Իբիցա կղզու անհավանական վայրում: Մեկուսացված լինելով քաղաքակրթությունից՝ այն ունի գերազանց հարմարություններ, ամեն օր կարող ես ականատես լինել եւ վայելել անմոռանալի մայրամուտներ»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։

Իրինա-Թովմասյան-7.jpg (368 KB)

Օրերս տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը սպիտակ եթերային զգեստ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից գեղեցկուհին հետեւորդներին պատմել էր Իբիցայի մասին։



© NEWS.am STYLE