Տաղանդներ ենք փնտրում. «Riccio» աքսեսուարներ Սոնա Վարդանյանից

16:15   23 նոյեմբերի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Ահա հերթական նամակը.

«Բարե՛ւ, հարգելի news.am: Ես Սոնա Վարդանյանն եմ: Վերջերս որոշել եմ իրականություն դարձնել իմ վաղեմի ցանկությունը՝ հանրությանը ներկայացնել իմ պատրաստած զարդերն ու աքսեսուարները: Առաջին հավաքածուի մի մասն արդեն ներկայացված է ֆեյսբուքյան իմ էջում: «Riccio» զարդերի հավաքածուն ժամանակի ընթացքում ընդլայնվելու է՝ փորձելով բավարարել մեր կանանց եւ աղջիկների բոլոր քմահաճույքները…»:



© NEWS.am STYLE