Շքեղ երեկույթ․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի հարսանիքի մասին

22:14   30 հուլիսի, 2022

Հուլիսի 17-ին հայտնի է դարձել, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ աստղերը գաղտնի ամուսնացել են Լաս Վեգասում: Ընդ որում, սիրահարները ծրագրում են նաեւ հարսանեկան շքեղ երեկույթ կազմակերպել։

Ջենիֆերն ու Բենն արդեն ակտիվորեն պատրաստվում են սպասվող տոնակատարությանը։ Սպասվում է, որ միջոցառումն անմոռանալի կլինի, քանի որ դրա համար պատասխանատու է Քոլին Քոուին։ Վերջինս երեկույթներ է կազմակերպել Մեգան Մարքլի, Օփրա Ուինֆրիի, Քիմ Քարդաշյանի, Թոմ Քրուզի, Նիկոլ Քիդմանի եւ հոլիվուդյան այլ աստղերի համար։

Շքեղ հարսանիքը տեղի կունենա մի քանի շաբաթից Ջորջիա նահանգի Ռայսբորո քաղաքում գտնվող Բեն Աֆլեքի առանձնատանը։ Ի դեպ, դերասանն այն ձեռք է բերել դեռ 2003 թվականին, երբ հարաբերությունների ուներ Ջենիֆերի հետ։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE