«Անվերապահ սեր»․ Արեւիկ Ուդումյանը՝ դստեր հետ

13:37   31 հուլիսի, 2022

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Արեւիկ Ուդումյան

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Արեւիկը պատկերված է դստեր՝ Նունեի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրան։ «Անվերապահ սեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Արեւիկը։

Արեւիկ-Ուդումյան-8.jpg (249 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը սպորտային կերպարում էր։ Նա ուսերի հատվածում բաց բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ կաշվե տաբատի ու սպորտային կոշիկների հետ։ Նրա մազերը հավաքված էին, մեղմ շպարով է։ «Կան քարեր ու քաղաքներ, որ որոշ մարդկանցից ավելի ջերմ են ու բարի», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE