Լեոնարդո դի Կապրիոն Մարտին Սկորսեզեի նոր ֆիլմում կխաղա գլխավոր դերը

13:13   31 հուլիսի, 2022

«Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմը դեռ չի թողարկվել, իսկ Լեոնարդո դի Կապրիոն եւ Մարտին Սկորսեզեն արդեն հայտարարել են, որ նորից միասին են աշխատելու։ Այս անգամ ռեժիսորը դերասանին կնկարահանի գոյատեւման պայքարի մասին պատմող դրամայում, որը հիմնված է Դեյվիդ Գրանի «The Wager: A Tale of Shipwreck, Mutiny, and Murder» («Գրազ․ պատմություն նավաբեկության, ապստամբության եւ սպանության մասին») գրքի վրա, գրում է The Hollywood Reporter-ը:

Գրքի գործողությունները զարգանում են 1740-ական թթ., երբ Բրազիլիայի ափերին է մոտենում նավը, որում 30 թուլացած տղամարդիկ են։ Նրանք ժամանակին բրիտանական խոշոր նավի անձնակազմում էին ներառված, որը խորտակվել է։ Նրանք հերոսացան, բայց վեց ամիս անց մեկ այլ նավակ ժամանեց, որում հայտնաբերեցին երեք տղամարդու․ վերջիններիս պնդում էին, որ այդ 30-ն ապստամբներ են։ Արդյունքում որոշվում է դատական նիստի ընթացքում պարզել իրականությունը։

Արտադրությամբ կզբաղվի Apple-ը, որը պատասխանատու է նաեւ Սկորսեզեի և Դի Կապրիոյի առաջիկա ֆիլմի համար: Թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Աղբյուր - Film.ru

Լուսանկարը՝ BBC



© NEWS.am STYLE