Լավ գենե՞ր, թե՞ բժիշկներ․ պլաստիկ վիրաբույժն՝ Անջելինա Ջոլիի կատարած միջամտությունների մասին

18:12   31 հուլիսի, 2022

47-ամյա Անջելինա Ջոլին վառ արտաքինով զարմացնում է միլիոնավոր երկրպագուների։ Դերասանուհին երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում, հաճախ են ցանկանում նմանվել նրան։ Պլաստիկ վիրաբույժը բացատրել է հոլիվուդյան աստղի ֆենոմենը։ 

«Գայթակղության» ֆիլմի աստղը իր արտաքին տեսքի համար մեծասամբ պարտական ​​է գենետիկային եւ որակյալ խնամքին: Էնջին պրոցեդուրայի է դիմել, որն օգնել է ձգել դեմքի մաշկն ու այն ավելի առաձգական դարձնել:

«Ջոլին զգացել է, որ իր մաշկը թուլանում է։ Այնպես որ, նա դեմքի մինի ձգում է արել», - վստահեցրել է փորձագետը: Դերասանուհին ցանկացել է  այդ խնդիրը լուծել մինչ նոր նախագծեր սկսելը։ Այդ պրոցեսդուրայի արժեքը կազմել է մոտ 8 հազար դոլար։

«Նա իրեն երիտասարդ է զգում եւ ցանկանում է նույնքան երիտասարդ երեւալ», - հայտնել է ինսայդերը: Նրա խոսքով՝ դեմքի մինի ձգումից հետո աստղն այլեւս կարիք չի ունենա այդքան հաճախակի ներարկումների դիմել։

Սակայն բժիշկ Սթիվ Ֆալեքը կարծում է, որ Էնջին դրանով չի սահմանափակվել։ «Նա, միանշանակ, շտկել է շուրթերը: Չեմ կարծում, թե նչա դեմքի ստորին հատվածում որեւէ միջամտություն է արվել: Ես կասկածում եմ, որ աչքերի շուրջ բոտոքսը լայնացրել է նրա հայացքը: Բայց պլաստիկա չի եղել»,- OK!-ին տված հարցազրույցում ասել է պլաստիկ վիրաբույժը:

Աղբյուրը՝ The Voice Magazine

Լուսանկարը՝ Axelle/Bauer-Griffin/FilmMagic



© NEWS.am STYLE