«Թագը» սերիալի ստեղծողները գործողությունների ծրագիր են մշակել Եղիսաբեթ II-ի մահվան դեպքում

11:14   31 հուլիսի, 2022

«Թագը» սերիալի պրոդյուսերները գործողությունների ծրագիր են մշակել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու մահվան դեպքում։ Նրանք որոշել են պատրաստվել վատագույնին։

Եղիսաբեթ II թագուհու կյանքի մասին պատմական դրամայի վերջին եթերաշրջան նկարահանումները մեկնարկել են այս ամռանը։ Նախագծի հեղինակները հաշվի են առել, որ միապետը 96 տարեկան է։

Նրանք պայմանավորվել են, որ թագուհու մահվան դեպքում սերիալի ստեղծման աշխատանքները կդադարեցվեն։ Պրոդյուսերները կհանդիպեն եւ կորոշեն, թե երբ կվերսկսվեն նկարահանումները, հայտնում է New York Post-ը:

Աղբյուրը՝ Riafan

Լուսանկարը՝ AP



© NEWS.am STYLE