Պոլինա Գագարինան լուսանկարվել է բիկինիով ու վախեցրել երկրպագուներին

20:04   31 հուլիսի, 2022

Պոլինա Գագարինան հագեցած աշխատանքային գրաֆիկ ունի՝ նկարահանումներ, հյուրախաղեր, ելույթներ։ Զարմանալի չէ, որ ծանրաբեռնված աշխատանքից հետո նա հանգստի կարիք ուներ։ Գագարինան ծովափնյա հանգստի է մեկնել եւ սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում լողափից՝ ցուցադրելով կազմվածքը։

View this post on Instagram

Պոլինան անխոնջ աշխատում է իր վրա՝ սլացիկ կազմվածք ունենալու համար։ Սակայն երկրպագուները կարծում են, որ վաղուց կանգ առնելու ժամանակն է: Նայելով նրա բիկինիով նկարները՝ հետեւորդներ չեն թաքցնում իրենց մտահոգությունը․ Պոլինան չափից շատ է նիհարել։ Օգտատերերը նրան խնդրում են կանգ առնել եւ այլեւս չնիհարել։ «Միայն մաշկ ու ոսկորներ», «Պոլինան այնքան նիհար է, կանգ առ», «Պոլինա, խնդրում եմ, կեր»,- մեկնաբանություններում գրում են երկրպագուները։

Արտիստը հանգստի է մեկնել երեխաների հետ: Երկու տարի առաջ Գագարինան բաժանվել է ամուսնուց՝ լուսանկարիչ Դմիտրի Իսխակովից։ Այդ ժամանակվանից ի վեր երկրպագուները հետաքրքրվում են, թե ում է պատկանում 35-ամյա գեղեցկուհու սիրտը։ Երգչուհին նախընտրում է չհանրայնացնել անձնական կյանքը։ Հայտնի է, որ Գագարինան հանդիպում է 49-ամյա ձայնային պրոդյուսեր Վլադիմիր Չինյաեւի հետ։ Նրանց հարաբերությունները, որոնք ի սկզբանե աշխատանքային են եղել, աստիճանաբար վերածվել են ռոմանտիկ կապի։ Զույգը չի հանրայնացնում հարաբերություններն ու հազվադեպ է միասին հայտնվում հանրության առաջ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց Չինյաեւն է դարձել Պոլինայի եւ Դմիտրի Իսխակովի բաժանման պատճառը։ Արտիստն ու լուսանկարչն ամուսնացած էին վեց տարի՝ 2014-2020 թթ։

Աղբյուրը՝ Կոմսոմոլսկայա պրավդա



© NEWS.am STYLE