«Պարզապես սիրեք»․ Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին Հայաստանում արված ռոմանտիկ տեսանյութ են հրապարակել

10:00   31 հուլիսի, 2022

Այս ամառանը դերասաններ Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին հանգստացել են Հայաստանում, այցելել թանգարաններ ու եկեղեցիներ, ձիավարել, հիացել գեղատեսիլ բնապատկերներով եւ թովիչ մայրամուտներով։ Այցի մասին իրենց տպավորություններով նրանք պատմում էին իրենց միկրոբլոգներում։

View this post on Instagram

A post shared by Zippi (@zepyur_brutyan)

«Три капитана» հեռուստասերիալի 26-ամյա աստղը նոր ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Պավելի հետ։ Կադրերը նկարահանվել են Գառնու տաճարի տարածքում։ Պրիլուչնին եւ Բրուտյանը մի քանի քայլ են անում դեպի տեսախցիկն ու սկսում պարել, կարճ ժամանակ անց կրկին հայտնվում են կադրում՝ արդեն գրկախառնված։

Դերասանուհին ռոմանտիկ հրապարակման մեկնաբանություններում մեջբերել է բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի խոսքերը. «Գրողը տանի․ ով գիտի, թե ո՞րն է այս բուռն, առեղծվածային եւ արագընթաց կյանքի իմաստը, պարզապես սիրեք: Սիրեք այն, ինչ անում եք։ Սիրեք նրանց, ովքեր ձեր կողքին են։ Սիրեք նրանց, ովքեր ձեզ օգնում են շնչել։ Բացատրելու ժամանակ չկա, պարզապես սիրեք»:

Աղբյուրը՝ StarHit



© NEWS.am STYLE