Տիմատին ձեռք է բերել Starbucks-ի բոլոր ակտիվները Ռուսաստանում

12:11   31 հուլիսի, 2022

Երգիչ եւ գործարար Տիմատին հայտարարել է, որ ձեռք է բերել Ռուսաստանում ամերիկյան Starbucks-ի բոլոր ակտիվները։ Թիմն աշխատում է նոր անվանման վրա, Instagram-ի իր էջում գրել է երաժիշտը։

«Հիմա արդեն պաշտոնական. բոլոր ակտիվները ձեռք են բերվել եւ գտնվում են իմ ու Անտոն Պինսկիի զգուշավոր ղեկավարման ներքո»,- նշել է նա:

Տիմատին պարզաբանել է, որ առաջին սրճարանների բացումը տեղի կունենա օգոստոսին։ Նոր սեփականատերը կոչ է արել մեծ ռեբրենդինգի չսպասել, բայց ռուսներին հրավիրել է մասնակցել նոր անվանման եւ տարբերանշանի դիզայնի մշակմանը։

Այս տեղեկությունը Instagram-ում հաստատել է նաեւ ռեստորատոր Անտոն Պինսկին։

Starbucks-ի առաջին սրճարանը Մոսկվայում բացվել է 2007 թվականին։ Մարտին ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, այն ժամանակ երկրում գործում էր ցանցի՝ հարյուրից ավելի հաստատություն։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE