«Սովորում ենք հայկական այբուբենը»․ Ժաննա Լեւինա

12:59   31 հուլիսի, 2022

Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի հայաստանյան արձակուրդը շարունակվում է։ Ժաննան ոչ միայն շրջում է Հայաստան աշխարհի տեսարժան վայրերում, այլեւ դրանց մասին պատմում է իր հետեւորդներին։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Ժաննան այս անգամ որոշել է հետեւորդներին ծանոթացնել հայկական այբուբենի հետ։ Նա ցույց է տվել իր վառ շարֆը, որի վրա հայկական այբուբենն է պատկերված։

«Սովորում ենք հայկական այբուբենը։ Իմ շարֆը՝ ձեզ գնական։

Աշխարհում այսօր հաշվվում են շուրջ 6 հազար տարբեր լեզուներ, նվազագույնն այդքան էլ ազգեր կան։ Սակայն վեց հազարից միայն երկու տասնյակը կարող է հպարտանալ սեփական գրերով։ Միայն երկու տասնյակը կարող են իրենց տառերով բառեր ու նախադասություններ գրել։ Դա կազմում է աշխարհի ազգերի ընդամենը 0.3 տոկոսը։ Եվ յուրաքանչյուր ազգ, որ սեփական գիրն ունի, կարող է հպարտանալ դրանով»,– գրել է Ժաննան։



© NEWS.am STYLE