Նախա՞նձ, թե՞ խանդ. Ջենիֆեր Լոպեսի առաջին ամուսինը չի հավատում, որ երգչուհու սիրային կապը երկարատեւ կլինի

16:11   31 հուլիսի, 2022

Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի սիրո պատմությունը մեծ ուշադրություն է գրավել․ հարաբերություններից 20 տարի անց զույգին հաջողվել է վերամիավորվել եւ ամուսնանալ: Միայն թե Ջենիֆերի նախկին ամուսինը չի հավատում, որ երգչուհու ամուսնությունը երկար կյանք կունենա։

Օհանի Նոան դերասանուհու առաջին ամուսինն է։ Զույգը ծանոթացել է Մայամիի ռեստորաններից մեկում, Նոան այդ ժամանակ աշխատելիս է եղել որպես մատուցող, իսկ Ջ.Լոն սկսում էր դերասանական կարիերան։ Դա երգչուհուն չխանգարեց սիրահարվել ու նույնիսկ ամուսնանալ Օհանիի հետ։ Միայն թե ամուսնությունից մեկ տարի անց զույգը բաժանվեց։

1_Jennifer-Lopez-and-Ojani-Noa.jpg (36 KB)

Daily Mail-ին տված հարցազրույցում Օհանի Նոան խոստովանել է, որ պետք չէ մտածել, որ Ջենիֆերի ու Բենի ամուսնությունը երկար կտեւի։ «Ես նրան եւ Բենին ամենայն բարիք եմ մաղթում, բայց վստահ չեմ, որ այդ ամուսնությունը երկար կշարունակվի»,- ասել է Ջեյ Լոյի նախկին սիրեցյալը:

«Ջենը սիրում է սիրահարվել, այդ պատճառով նա վեց անգամ նշանված է եղել։ Բենը թվով չորրորդ ամուսինն է: Ես թվով առաջին ամուսինն էի, եւ նա ինձ ասում էր, որ ես նրա ամբողջ կյանքի սերն եմ։ Երբ մենք հարսանիքի գիշերն անկողնում էինք, Ջենիֆերն ասաց, որ մենք միասին ենք առհավետ»,- հավելել է  նա:

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ John Rasimus/STAR MAX/IPx/AP, 

Getty Images



© NEWS.am STYLE