«Մի քիչ Կոլիզեում»․ Արեւիկ Ուդումյանի լուսանկարը Հռոմից

22:49   1 օգոստոսի, 2022

Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Հռոմում։

Արեւիկ-Ուդումյան-9.jpg (348 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Արեւիկը պատկերված է Կոլիզեի ֆոնին։ Նա ամառային հմայիչ կերպարում է։ Կրում է կանաչ գույնի լայն զգեստ։ Նրա գանգուր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ ոճային պայուսակ, ականջօղեր։ «Մի քիչ Կոլիզեում», - գրել է նա։

Արեւիկ Ուդումյան

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Արեւիկը պատկերված էր դստեր՝ Նունեի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրան։ «Անվերապահ սեր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Արեւիկը։

 



© NEWS.am STYLE