Սիլվեստր Ստալոնեն վիրավորել է «Ռոքի» ֆիլմի պրոդյուսերի ընտանիքին՝ Իվան Դրագոյի մասին ֆիլմի պատճառով

10:12   1 օգոստոսի, 2022

Դերասան Սիլվեստր Ստալոնեն քննադատել է «Ռոքի» սերիալի եւ դրա շարունակության պրոդյուսերին: Արտիստին զայրացրել է բռնցքամարտիկ Իվան Դրագոյի եւ նրա որդու մասին սփին-օֆֆի ստեղծման մասին լուրը։

«Եվս մեկ տխուր լուր։ Կրկին խղճուկ պրոդյուսերը եւ նրա եսասեր, անպետք երեխաները հավաքում են հրաշալի կերպարից մնացած փշուրները: Ինչպե՞ս եք ընդհանրապես հայելու մեջ նայում։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, երբեք չեմ ցանկացել, որ «Ռոքին» ագահության զոհ դառնա»,- վրդովվել է դերասանը։

Խոսելով «պրոդյուսեր»-ի մասին՝ Սիլվեստր Ստալոնեն նկատի է ունեցել Իրվին Ուինքլերին, ինչպես նաեւ նրա որդուն՝ Դեւիդին, ով 2015 թվականին աշխատել է «Կրիդ» ֆիլմի վրա, որը Ստալոնեին բերել է «Օսկարի» անվանակարգ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան։ Հաջորդ տարի պետք է թողարկվի սերիալի իններորդ մասը՝ «Կրիդ 3»-ը։ Սա կլինի սագայի առաջին ֆիլմն առանց Ստալոնեի:



© NEWS.am STYLE