«Եթե կարող ես ինչ-որ բանի մասին երազել, ապա դու կարող ես դա անել»․ Աստղիկ Սաֆարյան

21:36   1 օգոստոսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան հրապուրիչ կերպարում։

Աստղիկ-Սաֆարյան-9.jpg (102 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրում Աստղիկը կրում է սեւ գույնի, համարձակ բացվածքով զգեստ, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհին արձակել է մազերը, նախընտրել է նուրբ շպար։ «Եթե կարող ես ինչ-որ բանի մասին երազել, ապա դու կարող ես դա անել», - գրել է Աստղիկը։

Աստղիկ-Սաֆարյան-5.jpg (162 KB)

Ավելի վաղ ինստագրամյան էջում արված նշման համաձայն՝ կադրերն արվել էին Բարսելոնայում։ Աստղիկը կրում էր սեւ հանդերձանք, որը համադրել էր ծղոտե լայնեզր գլխարկի հետ։ Երգչուհու մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր, իսկ կերպարը համալրում էր ոճային պայուսակը։ «Նոր օր է եւ պահանջում է նոր մտածողություն», - մեկնաբանել էր Աստղիկ Սաֆարյանը։



© NEWS.am STYLE