«Հայաստան, դու իմ հետադարձ հասցեն ես միակ»․ Մարջան Ավետիսյանի նոր հրապարակումը

17:49   1 օգոստոսի, 2022

Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային քնքուշ ու հմայիչ կերպարում։

Մարջան-Ավետիսյան-7.jpg (110 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում դերասանուհին կրում է սեւ գույնի զգեստ։ Նա հավաքել է մազերը, նախապատվությունը տվել է նվազագույն շպարի։ Նրա կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Հրաչյա Սարուխանին․ «ՀԱՅԱՍՏԱՆ,  դու իմ հետադարձ հասցեն ես միակ Եվ իմ եզակի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։
Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը»։

Մարջան-Ավետիսյան3.jpg (142 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սեւ հագուստ։ Նրա մազերը հավաքված էին, առանց շպարի էր։ Հրապարակումը Մարջանը չէր մակագրել։



© NEWS.am STYLE