Ռեժիսոր Փոլ Հագիսի վրայից հանվել են սեռական ոտնձգության բոլոր մեղադրանքները

11:12   1 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան ռեժիսոր Փոլ Հագգսի սեռական ոտնձգության գործը փակվել է իտալական դատարանի կողմից։ Այս մասին հայտնում է Kinonews-ը։

Դատավորը որոշել է, որ հիմքեր չկան այն մեղադրանքների հետագա հետաքննության համար՝   ըստ որոնց օսկարակիր կանադացի ռեժիսորն առանց համաձայնության ինտիմ հարաբերություններ է ունեցել երիտասարդ աղջկա հետ։

«Բոլոր ապացույցները գնահատելուց եւ երկու կողմերի փաստարկները լսելուց հետո Լեչեի շրջանային՝ երեք դատավորներից բաղկացած վերաքննիչ դատարանը, միաձայն մերժեց դատախազի բողոքը՝ Փոլ Հագիսի տնային կալանքը վերականգնելու վերաբերյալ», - մեկնաբանել է ռեժիսորի իտալացի փաստաբան Միկելե Լաֆորջիան։

Հիշեցնենք, որ Փոլ Հագիսը ձերբակալվել էր հունիսի 19-ին Օստունիում՝ 28-ամյա բրիտանուհու նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։



© NEWS.am STYLE