Մեգան Մարքլն ու արքայազն Հարին կարող են զրկվել իրենց տիտղոսներից

13:39   1 օգոստոսի, 2022

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի կրտսեր թոռը՝ արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգանն այլեւս չեն օգտվի իրենց թագավորական տիտղոսներից եւ պետական ​​գանձարանից գումար չեն ստանա։ Բանն այն է, որ շուտով լույս կտեսնի բրիտանացի կենսագիր Թոմ Բաուերի «Վրեժ. Մեգանը, Հարին եւ վինձորցիների պատերազմը» գիրքը, որը խոստանում է «բացել հանրության աչքերը»։

Գրողը հարցազրույց է տվել Palace Confidential-ին։ «Այժմ Մեգանն ու Հարին բավականին արագ կորցնում են իրենց թագավորական կարգավիճակը։ Կարծում եմ՝ ի վերջո նրանք ստիպված կլինեն հրաժարվել իրենց կոչումներից՝ հաշվի առնելով, որ արքայազն Հարին այժմ պատրաստում է իր կենսագրական գիրքը, որը թագավորական ընտանիքին հաստատ դուր չի գա»,- հայտարարել է Թոմ Բաուերը։



© NEWS.am STYLE