Ուկրաինան կմասնակցի Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին

14:55   1 օգոստոսի, 2022

Ուկրաինան հաստատել է իր մասնակցությունը Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին․ այս մասին գրում է Eurovoix.com կայքը՝ հղում անելով ուկրաինական UA:PBC հեռուստաալիքին։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում մինչ օրս իրենց մասնակցությունն են հաստատել արդեն 15 պետություններ, դրանց թվում են Ալբանիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան եւ Իսպանիան։

Մրցույթն այս տարի լինելու է հոբելյանական՝ այն անցկացվելու է 20-րդ անգամ։ Հայաստանն այն հյուրընկալելու հնարավորություն ստացավ «Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակից հետո։

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սա կլինի երկրորդ դեպքը, երբ Երեւանը կյուրընկալի մրցույթը։ Երեւանում առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլն» անցկացվել է 2011 թ-ին՝ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակից հետո։ 



© NEWS.am STYLE