Ամերիկացի հայտնի ռեփերը համերգի ժամանակ դեմքի այրվածք է ստացել

16:12   1 օգոստոսի, 2022

Ամերիկացի հայտնի ռեփեր Lil Durk-ը (Դյորք Բենքս) դեմքի այրվածք է ստացել Չիկագոյում (ԱՄՆ) Lollapalooza փառատոնում ելույթի ժամանակ։ Այս մասին գրել է Vulture պորտալը։

Հաղորդվում է, որ երաժիշտը դեմքի այրվածք է ստացել Back In Blood երգի կատարման ժամանակ՝ բեմում ծխի գեներատորի պայթյունի հետեւանքով։ Նրան շտապել են օգնության հասնել միջոցառման կազմակերպիչները, սակայն Բենքսը շարունակել է ելույթը։

Ավելի ուշ արտիստն իր սոցիալական ցանցերում վիրակապված դեմքով լուսանկար է հրապարակել՝ հայտարարելով համերգային գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։



© NEWS.am STYLE