«Ցանկությունը կարող է դարձնել գեղեցիկ այն ամենը, ինչին այն ուղղված է»․ Անի Լուպե

23:37   1 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անի Լուպեն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։

Անի-Լուպե.jpg (156 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում դերասանուհին սպորտային հանդերձանքով է։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ «Ցանկությունը կարող է դարձնել գեղեցիկ այն ամենը, ինչին այն ուղղված է», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։

Անի Լուպե

Ավելի վաղ դերասանուհին նկարահանման համար ջինսե տաբատ էր ընտրել, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Անին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին․ շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։

«Նա, ով որ մտքով է տրվում, տրվում է, անշուշտ, մարմնից առավել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Անին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարներն ու դրական խոսքեր էին գրել դերասանուհուն․ «Տարբերվող»։



© NEWS.am STYLE