Բեյոնսեի նոր` Renaissance ալբոմը Spotify-ով հեռարձակման ռեկորդ է սահմանել

20:12   1 օգոստոսի, 2022

Բեյոնսեի նոր՝ «Renaissance» ալբոմը Spotify-ով հեռարձակման ռեկորդ է սահմանել։ Հուլիսի 29-ին (թողարկման օրը) այն լսվել է 43 միլիոն անգամ՝ սա լավագույն ցուցանիշն է 2022 թվականին կին կատարողի ալբոմի համար, գրում է Hypebeast-ը։

Սա կին կատարողների շրջանում 2022 թվականի մեկ օրվա լավագույն ցուցանիշն է: Նշվում է նաեւ, որ ալբոմի բոլոր երգերը հայտնվել են ամերիկյան Spotify-ի թոփ 25-ում, որոնցից յոթը մտել են թոփ 10։

Renaissance-ը յոթերորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է հուլիսի 29-ին։ Սկավառակը բաղկացած է 16 հետքերից։ Քննադատների կարծիքով՝ դրանց մեծ մասը պարային է՝ բաղկացած էլեկտրոնային անդերգրաունդ եւ դիսկո ռիթմերից։



© NEWS.am STYLE