«Արեւի մարդիկ, ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արեւ կա...»․ Լուսինե Թովմասյան

11:43   2 օգոստոսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով լողափնյա կերպարը։

Լուսինե-Թովմասյան-10.jpg (253 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը կրում է վառ երանգի լողազգեստ, որը համադրել է սպիտակ գույնի, երկար վերնաշապիկի հետ։ Նրա թաց մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն մաբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Արևի մարդիկ, ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արև կա... Իրոք որ ես ինձ համարում եմ արևի մարդ, իր ամբողջ էներգիան վերցնում եմ ինձ, և առույգ դառնում։ Սիրում եմ արևը` իր ամեն մի շողով», - հրապարակումը մակագրել է գեղեցկուհին։

Լուսինե Թովմասյանն` ամուսնու հետ

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում գեղեցկուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Լուսանկարն արվել էր Իբիցայում։ «Սիրո մասին խոսելը երբեք շատ չի լինում։ Բայց ա'յ բառերը այնքան քիչ են արտահայտելու հանար իմ սերը դեպի քեզ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE