«Գեղեցկությունը, որ տեսնում ես իմ մեջ, քո արտացոլանքն է»․ Թամարա  Գեւորգյան

13:37   2 օգոստոսի, 2022

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Թամարա-Գեւորգյան-9.jpg (153 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Թամարան կարմիր վերնաշապիկ է կրում։ Նրա մազերն արձակված են, նվազագույն ու բնական շպարով է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում ծաղկային պրինտով գլխակապը։ «Գեղեցկությունը, որ տեսնում ես իմ մեջ, քո արտացոլանքն է», - գրել է Թամարան։

Թամարա Գեւորգյան

Օրերս տեղադրված կադրերում Թամարան բաց գույնի տոպ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Նա արձակել էր մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Չեմ թողնի քեզ նեղացնեն։ Ինքս քեզ կնեղացնեմ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Աննկարագրելի գեղեցկություն»։



© NEWS.am STYLE