«Орел и Решка»-յի փոխարեն․ Նաստյուշկա «Վտանգ» Իվլեեւան եւ Ռոմա Կագրամանովը նոր ճամփորդական շոուի շրջանակներում մրցում են Հայաստանում (վիդեո)

11:16   2 օգոստոսի, 2022

«Пятница!» հեռուստաալիքով կայացել է նոր ճամփորդական շոուի պրեմիերան, որը պետք է փոխարինի հայտնի «Орел и Решка» նախագծին։ «Тревел-баттл»-ի առաջին թողարկումը նկարահանվել է Հայաստանում։ Հաղորդավարները կբացահայտեն նոր վայրեր եւ կմրցեն միմյանց հետ. կհաղթի նա, ում երթուղին հանդիսատեսին ավելի հետաքրքիր կթվա։

Իվլեեւան այցելել է Երեւանի շատ նորաձեւ վայրեր։ Դիզայներ Արմեն Երիցյանի հետ Նաստյուշկա «Վտանգն» ինչպես ինքն էր իրեն անվանել թողարկման սկզբում, գնացել է նրա տուն՝ ընթրիքի։ Իսկ Կագրամանովը գնացել է Քարի լիճ (Արագած լեռ) ազգային ուտեստ` խաշը փորձելու։



© NEWS.am STYLE