Առոգանությունը զայրացրել է համացանցի օգտատերերին․ Մերիլին Մոնրոյի ներկայացուցիչներն աջակցել են Անա դե Արմասին

15:16   2 օգոստոսի, 2022

Ամերիկյան կինոաստղ Մերիլին Մոնրոյի պաշտոնական ներկայացուցիչները պաշտպանել են կուբայական ծագումով իսպանացի դերասանուհի Անա դե Արմասին, ում առոգանությունը բարկացրել է համացանցի բնակիչներին։ Այս մասին հայտնում է Variety-ն։

«Մերիլին Մոնրոն Հոլիվուդի եւ փոփ մշակույթի եզակի կուռք է, որը գերազանցում է սերունդներն ու պատմությունը: Ցանկացած դերասանուհի գիտի, որ իր առջեւ հսկայական պատասխանատվություն է դրված։ Դատելով թրեյլերից՝ Անան հիանալի ընտրություն էր դերասանական կազմի համար, քանի որ նա ֆիքսում է Մերլինի հմայքը, մարդասիրությունը եւ խոցելիությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե եչբ ենք ֆիլմն ամբողջությամբ  դիտելու», - ասվում է Մերլին Մոնրոյի հեղինակային իրավունքի օգտագործման կոմիտեի նախագահ Մարկ Ռոսենի հայտարարության մեջ։

Անան իր առոգանության հետ կապված հազարավոր բացասական մեկնաբանությունների է արժանացել։ Կուբայից իսպանացի դերասանուհին անգլերեն է սովորել միայն 2015 թվականին, բայց հատուկ ֆիլմի համար իր բանավոր խոսքը կատարելագործել է խոսքի մարզիչ Ջեսիկա Դրեյքի հետ։



© NEWS.am STYLE