Բրեդ Փիթը հերքել է իր դերասանական կարիերայի ավարտի մասին լուրերը, որի հեղինակն ինքն է եղել

19:12   2 օգոստոսի, 2022

Դերասան Բրեդ Փիթն ասել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել դերասանական կարիերան։ Նրա խոսքերը մեջբերել է Deadline-ը: 58-ամյա դերասանն առաջին անգամ նման միտք է հնչեցրել GQ ամսագրին տված հարցազրույցում։

«Ոչ, ես դա նկատի չունեի: Ես իսկապես պետք է աշխատեմ իմ մտքերի ձեւակերպման վրա»,- պարզաբանել է արտիստը։ Նա բացատրել է, որ մտադիր չէ հրաժարվել իր կինոկարիերայից, բայց ավելի մանրակրկիտ է մտածում հաջորդ նախագծում դեր ընդունելու մասին։

GQ-ին տված Փիթի հարցազրույցը հրապարակվել է հունիսի վերջին: Դրանում դերասանն ասել է, որ «վերջին քայլերն է անում» եւ ակնարկել դերասանական կարիերայի ավարտի մասին։



© NEWS.am STYLE