Ճանճասպան սնկի տեսքով․ Քեթի Փերին 6 հազար դոլար արժողությամբ պայուսակ է թողարկել (ֆոտո)

22:12   2 օգոստոսի, 2022

Երգչուհի Քեթի Փերին թողարկել է ճանճասպանի տեսքով փոքրիկ պայուսակ։ Արտիստուհին հունգարական Judith Leiber Couture ապրանքանիշի հետ միասին նախագծել է սնկի տեսքով մոդել, որը պարուրված է 10 հազար բյուրեղներով։ Նման արտադրանքի արժեքը կազմում է $6,196 հազար։ Այդ մասին գրում է WWD-ն։

1659437064586074.jpg.png (2.88 MB)

Judith Leiber-ի ամենաճանաչելի մոդելները կեքսի տեսքով պայուսակն էր, որում Շառլոտայի դուստր Լիլին թաքցրել էր Քերիի հեռախոսը (առաջին «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում), եւ կիտրոնի տեսքովը՝ Բեյոնսեի համար։ 



© NEWS.am STYLE