«Եվրատեսիլ 2022»-ում Էստոնիան ներկայացրած Ստեֆան Հայրապետյանը հայտնել է, որ պատրաստվում է հայր դառնալ

11:31   3 օգոստոսի, 2022

Հայազգի երգիչ Ստեֆան Հայրապետյանը, որը «Եվրատեսիլ 2022»-ին ներկայացնում էր Էստոնիան, ինստագրամյան իր էջում լուսանկար է տեղադրել սիրելիի հետ, որում վերջինը կլորացած փորիկով է։ 

«Ընդամենը 6 ամիս մնաց»,-լուսանկարը մակագրել է երգիչը, որին երկրպագուները շտապել են շնորհավորել կյանքում սպասվող համալրման առթիվ։

296485508_550670813483003_5734390279401968397_n.jpg (85 KB)

Ստեֆանի ընտրյալը պարուհի Վիկտորիա Կոիթսարն է։ Զույգի ինստագրամյան էջերում տեղադրված հրապարակումներից պարզ է դառնում, որ Վիկտորիան ուղեկցել է սիրելիին ոչ միայն «Եվրատեսիլ»-ի շրջանակում, այլեւ Ստեֆանի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от stefan (@stefanairapetjan)

24-ամյա Ստեֆան Հայրապետյանը Էստոնիան մրցույթում ներկայացնում էր Hope երգով։ Մինչ «Եվրատեսիլը» երգիչը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am STYLE-ին, որում պատմել է հայրենիքի հետ իր ջերմ կապի մասին։

«Թե´հայրս, թե´ մայրս, հայ են: Ես կարողանում եմ խոսել հայերեն. շատ հաճախ եմ լինում Հայաստանում: Հորս կողմից մեր բոլոր բարեկամներն ապրում են այդտեղ»,-պատմել է նա՝ հավելելով,-«Շատ կցանկանայի գալ ու ելույթ ունենալ Հայաստանում, կարծում եմ` ավելի լավ կլինի դա կազմակերպել «Եվրատեսիլ»-ից հետո: Դրա շուրջ, իհարկե, պետք է բանակցենք Հայաստանից որեւէ կազմակերպչի հետ»:

100568761_3310746155648409_8956068850198118400_n.jpg (40 KB)

Երգիչը մրցույթում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 141 միավոր։



© NEWS.am STYLE