«Սրտով անչար մնանք, էդ չարությունը միայն մեր դեմ ենք գործածում»․ Նազենի Հովհաննիսյան

18:39   3 օգոստոսի, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ոճային ու հմայիչ կերպարում։

Նազենի-Հովհաննիսյան-10.jpg (192 KB)

«Ինստագրամ» սոցիալական հարթակում հրապարակված լուսանկարում Նազենին կրում է սպիտակ բլուզ, որը համադրել է նույն երանգի լայն տաբատի եւ մուգ գույնի բաճկոնի հետ։ Նա հավաքել է մազերը, իսկ կերպարն ամբողջական է արեւային ակնոցը։ «Իմ Երկինքն ամենուր է: Թող խաղաղ բացվի օրը... մենք շատ ունենք դրա կարիքը.... Աստծով ուժեղ լինենք, մեր հույսը մեզ վրա պիտի լինի: Կամքով ամուր մնանք, մեր հարցերը մենք պիտի լուծենք: Սրտով անչար մնանք, էդ չարությունը միայն մեր դեմ ենք գործածում: Մաքուր պահենք Երկինքը մարդկային փոքրոգությունից ու ախտից: Լույսը՝ բարով...», - մակագրել է նա։

Օրերս հրպարակված կադրերում Նազենին կրում էր սեւ զգեստ, որը համադրել էր սպիտակ բաճկոնի հետ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ ու ընդգծված շպարով էր։ «Ժամանակը հոսում է... կմնան արվեստ ու մարդկային իրական արժեքները: Անվախ մարդիկ և ուծացումից «վախեցող» ժողովուրդները կմնան: Փողին փողը կտանի, վախին՝ ջուրը, թույլին՝ հողը... Թռիչք ունեցողին՝ Երկինքը: Կմնա արվեստը, տեսակն ու արժեքը: Հ.Գ. #dali - ին իր ասելիքն ասում էր ԱՐՎԵՍՏՈՎ, բայց շատ սուր!!! Իսկ դուք գիտե՞ք Դալի.... զգու՞մ եք... համաձա՞յն եք...», - հրապարակմանը կից գրել էր Նազենին։



© NEWS.am STYLE