Blue խմբի մեներգիչ Լի Ռայանին ձերբակալել են ինքնաթիռում անկարգությունների համար

11:12   3 օգոստոսի, 2022

Ոստիկանությունը ձերբակալել է բրիտանական հանրահայտ Blue երաժշտական ​​խմբի անդամ Լի Ռայանին՝ հասարակական կարգի խախտման համար։ Ինքնաթիռում երգիչը վիճաբանություն է հրահրել՝ իրեն ալկոհոլ չբերելու համար, հայտնում է Sun-ը։

«Ինչ-որ պահի նա ոտքի կանգնեց եւ սկսեց միջանցքով այս ու այն կողմ քայլել։ Չնայած նստելու խնդրանքին՝ նա նույնիսկ վազեց բորտուղեկցորդուհիների վարագույրների հետեւի հատվածը», - ականատեսների խոսքերը մեջբերում է հրատարակությունը։

Անձնակազմի անդամները կապով դիմել են Լոնդոնի ոստիկանություն: Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, երաժշտին կալանավորել են թռիչքուղու վրա։ Միջադեպից հետո աստղը գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում եւ ազատ արձակվել՝ մինչեւ դատավարությունը:



© NEWS.am STYLE