Բեթմենի դերը մարմնավորող դերասանը հայտարարել է, որ երբեք չի դիտել Marvel-ի եւ DC-ի ֆիլմերը

12:12   3 օգոստոսի, 2022

Ամերիկացի դերասան, «Բեթմեն» ֆիլմի աստղ Մայքլ Քիթոնը հայտարարել է, որ երբեք մինչեւ վերջ չի դիտել Marvel-ի կամ DC-ի ֆիլմերը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Դերասանը, որը խաղացել է Բեթմենի դերը Թիմ Բարթոնի 1989թ. ֆիլմում եւ երեք տարի անց խաղացել է նույն կերպարը «Բեթմենը վերադառնում է» ֆիլմի շարունակության մեջ, խոստովանել է, որ իրեն դուր են գալիս կինոընկերությունների նախագծերը, սակայն ծանրաբեռնվածության պատճառով դրանք մինչեւ վերջ դիտելու ժամանակ չունի։ 

«Ես գիտեմ, որ մարդիկ չեն հավատում, որ ես մինչեւ վերջ չեմ դիտել ոչ մի կոմիքս: Եվ ես չեմ ասում, որ ամեն ինչ կապված է իմ նեղ մտածողության կամ նման բանի հետ: Ոչ, ես պարզապես հազվադեպ եմ ֆիլմեր դիտում: Օրինակ՝ ես սերիալը միացնում եմ, հասկանում եմ, որ ինձ դուր է գալիս երեք սերիա դիտում եմ, սակայն այլ գործեր էլ են առաջանում», - հայտարարել է դերասանը։



© NEWS.am STYLE