Valentino-ն հրապարակել է Զենդայայի հետ նոր արշավի առաջին կադրերը

18:12   3 օգոստոսի, 2022

Համացանցում են հայտնվել Pink PP Valentino-ի 2022 թվականի աշնանային նոր գովազդային արշավի առաջին լուսանկարները, որոնց դեմքերն են դերասանուհի Զենդայան եւ Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, հայտնում է WWD-ն։

1659516496586732.jpg.png (1.08 MB)

Նորաձեւության տան գեղարվեստական տնօրեն Պիերպաոլո Պիչոլին գունապնակը կրճատել է մեկ երանգով՝ այն անվանելով սիրո, համայնքի, էներգիայի եւ ազատության գույն։

d1d68abd-9503b730ac593ed81ce827e918620f54.jpg (92 KB)

«Մի գույն, համարձակ, ուժեղ, էքստրավագանտ։ Մեկ գույն՝ ամփոփելու այն ամենը, ինչ սիրում եմ նորաձեւության մեջ եւ այն ամենը, ինչ գերադասում եմ ներկայացնել. ազատագրում սովորականից: Pink-ի` որպես արգելք կոտրող գաղափարը ծնվել է շատ վաղուց: Իմ աշխատանքում ես պետք է կարողանամ պատմել եւ կիսել իմ արժեքները մեկ կերպարով», - բացատրել է դիզայները:



© NEWS.am STYLE