Նորաձեւ․ Մարիամ Ալեքսանյանի սպորտային լուքը

19:41   3 օգոստոսի, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում սպորտային կերպարում է։

Մարիամ-Ալեքսանյան-10.jpg (161 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին կրում է սեւ տոպ, որը համադրել է սպիտակ շորտի, վերնաշապիկի եւ նորաձեւ մարզակոշիկների հետ։ Նրա մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել։

Մարիամ-Ալեքսանյան-7.jpg (164 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր կապույտ գույնի, հետաքրքիր ձեւվածքով տոպ, որը համադրել էր նույն երանգի շրջազգեստի հետ։ Նրա մազերը հավաքված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում ոճային աքսեսուարը։ «Ողջույն», - հրապարակումը կարճ մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE