Ջեյք Ջիլենհոլը կնկարահանվի «Տուն ճանապարհի մոտ» ռեմեյքում

22:12   3 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան դերասան Ջեյք Ջիլենհոլը կնկարահանվի Amazon Prime Video սթրիմինգային ծառայության «Տուն ճանապարհի մոտ» մարտաֆիլմի առաջիկա ռիմեյքը: Ֆիլմի ռեժիսորը Դագ Լիմանն է։

1989 թվականի բնօրինակը դռնապանի մասին էր, որը որոշում է սկսել աշխատել ճամփեզրի բարում: Դրանից հետո նա ստիպված է լինում առերեսվել տեղի ավազակների ու գումար կորզողհանցախմբի հետ։ Ֆիլմը վաստակել է 30 միլիոն դոլար (15 միլիոն դոլար բյուջեով) ւ առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» չորս մրցանակների։

Նոր տարբերակում կնկարահանվեն նաեւ Բիլի Մագնուսենը, Դանիելա Մելիհիորը, Լուկաս Գեյջը եւ այլք:



© NEWS.am STYLE