Հայտնի է նոր «Ջոկերի» թողարկման ամսաթիվն ու պաշտոնական անվանումը

10:32   4 օգոստոսի, 2022

«Ջոկեր» կոմիքսի շարունակությունը՝ «Փոխադարձ խելագարություն» (Folie A Deux) ենթավերնագրով, Միացյալ Նահանգների կինոթատրոններում կհայտնվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Գոտեմ հանցավոր աշխարհի թագավորի մասին առաջին ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին։ Համաշխարհային կինովարձույթում նախագիծը վաստակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար, Վենետիկի կինոփառատոնում ստացել է «Ոսկե առյուծ» եւ երկու «Օսկար»՝ գլխավոր դերակատարի՝ (Խոակին Ֆենիքս) եւ օրիգինալ սաունդթրեքի համար:

Սպասվում է, որ Ֆենիքսը կվերադառնա գլխավոր դերին։ Դերասանին կարող է միանալ նաեւ երգչուհի Լեդի Գագան։ Պատմության մեծ մասը տեղի կունենա «Արկհեմ» հիվանդանոցում։:

Ռոժիսորի պաշտոնը կզբաղեցնի Թոդ Ֆիլիպսը։



© NEWS.am STYLE