Դերասան Ալեքսանդր Ֆիլիպենկոն շտապ հոսպիտալացվել է

12:59   4 օգոստոսի, 2022

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան Ալեքսանդր Ֆիլիպենկոն շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Հոսպիտալացման պատճառը եղել է կորոնավիրուսային վարակը։ 77-ամյա արտիստի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Հստակեցվում է, որ դերասանն ունի նաեւ սրտի քրոնիկ խնդիրներ։ Մասնավորապես՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անբավարարություն եւ նախասրտերի ֆիբրիլացիա։ Նախնական տվյալներով՝ Ֆիլիպենկոյի մոտ հայտնաբերվել է թոքաբորբի նախնական դրսեւորում։

Ինչպես հայտնում է Zvezdanews-ը՝ դերասանի կնոջը հղում անելով, Ալեքսանդր Գեորգիեւիչն այժմ իրեն լավ է զգում։



© NEWS.am STYLE