Մոնիկա Լեւինսկին Բեյոնսեին խնդրել է իր անունը հեռացնել նոր երգից

13:59   4 օգոստոսի, 2022

ԱՄՆ Սպիտակ տան նախկին աշխատակից Մոնիկա Լեւինսկին Բեյոնսեին խնդրել է փոխել երգի բառերը, որում նշվում է իր սիրավեպը Բիլ Քլինթոնի հետ։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել իր Twitter-ում։

Լեւինսկին վերահրապարակել է մի հոդված այն մասին, որ Բեյոնսեն համաձայնել է վերաձայնագրել «Heated» թրեքը՝ ուղեղային կաթվածի համայնքի քննադատությունից հետո:

«Միեւնույն ժամանակ մենք «Partition»-ում ենք», - հավելել է Լեւինսկին՝ ակնարկելով եւս մեկ երգի բառերը փոխելու անհրաժեշտության մասին: Կինը հույս ունի, որ Բեյոնսեն կխմբագրի տողը, որում նշվում է իր եւ Քլինթոնի սիրավեպը։



© NEWS.am STYLE