Նիկի Մինաժի հորը վրաերթի ենթարկած տղամարդը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման

14:39   4 օգոստոսի, 2022

Նիկի Մինաժի հորը սպանած տղամարդը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Չարլզ Պոլեւիչն իրեն մեղավոր է ճանաչել եւս երկու մեղադրանքով՝ դեպքի վայրից թաքնվել եւ իրեղեն ապացույցներ կեղծել: Բացի այդ, նրա վարորդական իրավունքը կկասեցվի 6 ամսով, եւ նա կվճարի 5000 դոլար տուգանք։ Պոլեւիչին սպառնում էր մինչեւ 7 տարվա ազատազրկում, սակայն դատավորը որոշում է կայացրել տղամարդուն մեկ տարով զրկել ազատությունից։

Անցած փետրվարին ռեփերի հայրը՝ Ռոբերտ Մարաժը, մահացու ավտովթարի էր ենթարկվել։ Նա մահացել է հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքների հետեւանքով։



© NEWS.am STYLE