Լեդի Գագայի շներին հափշտակողին սխալմամբ ազատ են արձակել, ապա կրկին ձերբակալել

15:54   4 օգոստոսի, 2022

Լոս Անջելեսի ոստիկանությունը ամիսներ տեւած որոնումներից հետո ձերբակալել է 19-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնին՝ հանցախմբի անդամներից մեկին, որն անցյալ տարի առեւանգել էր Լեդի Գագայի երեք թանկարժեք բուլդոգներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

19-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնը ձերբակալվել է օգոստոսի 3-ին՝ ազատ արձակվելուց գրեթե հինգ ամիս անց։ Տղամարդու ազատ արձակման պատճառը եղել է «գործավարական սխալը»։

Հանցագործությունը կատարվել է 2021 թվականի փետրվարին։ Քննիչների խոսքով՝ Ջեքսոնը կրակել է երգչուհու շներին խնամողին, որից հետո վերցրել է երեք բուլդոգներին, որոնցից մեկին հաջողվել է փախչել։ Ջեյմսը եւ երկու հանցակիցները մեղադրվում են սպանության փորձի, կողոպուտ կատարելու մեջ։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է հինգ կասկածյալի, որոնցից երկուսը հանցագործությանը մասնակից են դարձել հարձակումից հետո։



© NEWS.am STYLE