Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ իրեն թույլ չեն տվել հարսանեկան արարողությունն անցկացնել կաթոլիկ եկեղեցում

17:12   4 օգոստոսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը պատմել է, որ ցանկանում էր ամուսնանալ կաթոլիկ եկեղեցում, սակայն նրան մերժել են։ Այդ մասին հայտնում է DailyMail-ը։

«Ես ուզում էի ամեն կիրակի գնալ այստեղ… Այստեղ գեղեցիկ է, բայց նրանք ասացին, որ տաճարը ժամանակավորապես փակ է Covid-ի պատճառով: — կիսվել է 40-ամյա երգչուհին իր երկրպագուների հետ։ «Երկու տարի անց, երբ որոշեցի ամուսնանալ, ինձ ասացին, որ պետք է կաթոլիկ լինեմ եւ թեստ անցնեմ։ Եկեղեցին չպե՞տք է բաց լինի բոլորի համար»։

Արդյունքում Բրիթնի Սփիրսի եւ Սեմ Ասգարիի հարսանիքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ երգչուհու առանձնատանը։ Արարողության հյուրերի թվում էին Մադոննան, Փերիս Հիլթոնը, Դոնաթելլա Վերսաչեն և Սելենա Գոմեսը։



© NEWS.am STYLE