«Ранетки» խմբի նախկին մեներգչուհին խոսել է դստեր հիվանդության մասին

19:12   4 օգոստոսի, 2022

«Ранетки» փոփ-ռոք խմբի նախկին մեներգչուհի Ժենյա Օգուրցովան մեկ տարի առաջ երկրորդ երեխային է լույս աշխարհ բերել։ Աստղը բաժանորդներին պատմել է իր անհանգստությունների մասին՝ կապված իր մեկամյա դստեր առողջության հետ։

«Դու ծնվեցիր եւ սկսվեց․ հեղուկ սրտում, հեղուկ գլխում, հիվանդանոցներ, հետազոտություններ, ախտորոշում եւ անհայտի ողջ սարսափը: Բայց գլխավորն այն է, որ մենք հերոսաբար անցել ենք այս ամենի միջով եւ շարունակելու ենք սիրով լի անցնել։ Միայն սեր եւ իրավիճակի ընդունում: Եվ շնորհակալ եմ, որ քո հայտնվելով վերջապես հնարավորություն տվեցիր հասկանալ, թե ուր պետք է գնամ եւ ինչ անեմ կյանքում»,- գրել է Օգուրցովան իր սոցիալական ցանցերում։

Աղջիկը Օգուրցովայի եւ նրա ամուսնու՝ Նիկոլայ Օսիպովի առաջին ընդհանուր երեխան է։ Նրանք միասին մեծացնում են արտիստուհու որդուն՝ Մարկին, որը ծնվել է նախկին ամուսնությունից։ Ի դեպ, քրոջ ծնվելուց առաջ տղան սրտի լուրջ վիրահատության է ենթարկվել, որին պատրաստվել է հինգուկես տարի։

 

Աղբյուրը՝ Vesti.ru



© NEWS.am STYLE