«Հավերժները» ֆիլմի շարունակությունը սխալմամբ հայտարարվել է ժամանակից շուտ

22:12   4 օգոստոսի, 2022

The Today Show-ի շրջանակներում դերասան Փաթոն Օսվալթը պատահաբար խոսել է «Հավերժները» ֆիլմի շարունակության մասին, հայտնում է The Direct-ը: Նրա խոսքով՝ Քլոե Չժաոն կվերադառնա ռեժիսորական պարտականություններին։

Marvel-ը դեռ պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։

«Նրանք հայտարարել են, որ լինելու է կլինի ֆիլմի շարունակությունը: Քլոե Չժաոն կնկարահանի այն։ Այնպես որ, հուսով ենք, որ մենք կտեսնենք Պիպի եւ Աստղային Աղվեսի ավելի շատ արկածներ»,- ասել է Օսվալտը:

«Հավերժները» պատմում է անմահ այլմոլորակային ցեղի մասին, որին արգելված էր միջամտել մարդկային հակամարտություններին։ Ֆիլմում նկարահանվել են Ռիչարդ Մեդենը, Անջելինա Ջոլին, Սալմա Հայեքը, Ջեմմա Չանը։ Ժապավենը թողարկվել է 2021 թվականի աշնանը եւ կինովարձույթում հավաքել է 402,1 միլիոն դոլար։



© NEWS.am STYLE