Իսկական տղամարդու 5 հատկանիշ, որոնք գրավում են յուրաքանչյուր կնոջ

21:12   6 օգոստոսի, 2022

1. Տղամարդը, որի հետեւից ցանկանում ես գնալ, այս մոլորակի վրա բոլոր մարդկանց նման, սխալներ է թույլ տալիս եւ ժամանակ առ ժամանակ կասկածում է իրեն: 

Զբաղվում է ինչ-որ բանով, նոր բան է փորձում, երբեմն ընկնում է, հետո վեր է կենում եւ շարունակում է առաջանալ: Նա  մրցարշավային մեքենա չի քշում գիշերային մեգապոլիսում` անպարտելի հուպերհերոսի հագուստով, իր ուղղաթիռը չի կայանում լուսարձակող երկնաքերի տանիքին, գրպանում ատրճանակ չի պահում բլոկբաստերների    «զիլ տղերքի» նման, մկանների կույտով չի հմայում շրջանի բոլոր երկարոտն գեղեցկուհիներին: Ուղղակի նա յոթ միլիարդ մարդուց մեկն է, որն ամեն առավոտ արթնանում է եւ քնում է մինչեւ լուսաբաց: Նա այնպիսին է, ինչպիսին ես եմ: Եվ նրա արյունն էլ կարմիր է: Այնպիսին է, ինչպիսին մոլորակի մյուս բոլոր մարդկանց արյունն է:  

2. Տղամարդը, որը գրավում է ցանկացած կնոջ, շատ է աշխատում:

Եվ իր վրա, եւ աշխարհի վրա ընդհանուր առմամբ (որովհետեւ մարդիկ ցանկանում են փրկել աշխարհը, եւ դա է նրանց բնական գործառույթը), ինձ դա հարմար է: Ես զբաղմունք ունեմ, մինչ նա կփրկի աշխարհը: Ես միշտ կապի մեջ եմ, միշտ գնում եմ կողքից, միշտ հասանելիության գոտում եմ: Որովհետեւ դա իմ բնական գործառույթն է: Կին լինել:  Սիրել, հավատալ, սնուցել էներգիայով եւ կողքին լինել, ինչ էլ որ լինի: Ու նաեւ` երբեք այլ մարդկանց հետ չքննարկել նրա սխալները: Որովհետեւ կանացի սերը սխալների քննարկում չէ: Եթե նա այն Տղամարդն է, որի հետեւից ցանկանում եք գնալ, նշանակում է` նա ամեն ինչ ճիշտ է անում: ՎԵՐՋ: Վերջակետ:  Նա գնում է, ես` նրա հետեւից:

3. Տղամարդը, որի հետեւից ցանկանում եա գնալ, երբեմն վիրավորում է իր խոսքով եւ անուշադրությամբ:

Հետո նա լռում է եւ մտածում: Հետո ներողություն է խնդրում: Ամբողջ սրտով: Եվ ես նրան ներում եմ: Որովհետեւ ես էլ այդպիսին եմ: Ես էլ եմ վիրավորում: Ու նաեւ ներողություն եմ խնդրում: Ամբողջ սրտով: Եվ նա ինձ ներում է: Որովհետեւ նա էլ է այդպիսին: Ուղղակի մարդ է, ինչպես մենք բոլորս այս մոլորակի վրա: 

4. Իսկական տղամարդը երբեմն հոգնում է եւ գնում քարանձավ: 

Նման բան պատահում է այն տղամարդկանց, որոնց հետեւից ցանկանում ես գնալ: Նրանք ցանկանում են առանձնանալ եւ մտորել կյանքի մասին: Կամ էլ հանդիպել ընկերներին: Կամ էլ միայնակ նստել սրճարանում: Եվ լավ է: Թող նստի իր քարանձավում: Հանգստանա եւ անպայման վերադառնա: 

5. Իսկական տղամարդը շատ չի խոսում իր զգացմունքների մասին

Մի օր նա քեզ հասկացնել է տալիս, որ սիրում է եւ որ դու իր կյանքում կարեւոր մարդ ես: Իսկ հետո նա ուղղակի անում է: Չի խոսում, բայց անում է: Ուղղակի ինչ-որ բան է անում: Աշխատանքի է գնում, բիզնեսով է զբաղվում, զարգանում է: Երբեմն իրեն հեռու է պահում, երբեմն էլ ավելի մոտենում է: Երբ մոտենում է, ամուր գրկում է: Նայում է աչքերին: Իսկ դու ուղղակի գիտես, որ նա այն Տղամարդն է, որի հետեւից ցանկանում ես գնալ: Եվ վերջ: Դու ուղղակի գիտես դա:  

 

Աղբյուրը`Otvetnavse.com



© NEWS.am STYLE