ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   6 օգոստոսի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին կթվա, թե նա այս աշխարհի ամենակատարյալ մարդն է, իսկ նման ինքնասիրահարվածությունը բերում է «աստղային հիվանդության»: Փորձեք կանխել այս ամենը, եթե չեք ցանկանում ամբողջ կյանքն անցկացնել ինքնասիրահարվաց Նարցիսի կողքին:

ՑԼԵՐ

Ձեզ շատ քիչ է մնացել երջանկության հասնելու համար, սակայն, ցավոք, այդ զգացոմը դեռեւս չեք ապրում: Միգուցե, ձեր սիրելին էլ պետք է որոշակի քայլեր անի դրա համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե ինչ-որ բան սխալ եք արել, պետք չէ հոնքերը կիտել: Կյանքը շարունակվում է: Պարզապես, մի մոռացեք ներողություն խնդրել ձեր սխալ արարքի համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր անձնական կյանքի համար ժամանակ չի մնա, հակառակ դեպքում կամ կզրկվեք աշխատանքից կամ մտերիմ ընկերոջից: Փորձեք դա բացատրել սիրելիին, սակայն այնպես արեք, որ նա չնեղանա` կարծելով, թե իրեն պակաս եք սիրում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի թողեք սիրելիին հեռանալ, այլապես նա չի վերադառնա էլ երբեք: Եթե այսօր ձեզ հաջողվի նրան ետ պահել, հավատացեք, դուք կկանխեք ձեր բաժանումը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին ամեն ինչ շատ արագ կանի: Դուք էլ ընդհակառակը` շատ դանդաղ կշարժվեք: Բայց դա վատ չէ. այդպես մեկդ մյուսին կլրացնեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք շատ ինքնավստահ եք եւ կարծում եք, թե ձեզ պետք չէ ունենալ երկրորդ կես: Սակայն լավ մտածեք` արդյո՞ք ցանկանում եք ամբողջ կյանքի ընթացքում միայնակ մնալ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հեշտությամբ չի հասկանա, թե ինչ եք ցանկանումնրան ասել: Սակայն նա, ի վերջո, ցանկացած ջանք կգործադրի ձեզ հասկանալու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ճիշտ ժամանակն է, որպեսզի վերջապես կողմնորոշվեք, թե ինչ հարաբերությունների մեջ եք ձեր սիրելիի հետ: Որոշեք ձեր կարգավիճակն ու անցեք հետագա գործողություններին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա իմանալ, թե որն է ձեր տխուր տրամադրության պատճառը: Պարզ չէ, թե այսքան ժամանակ նա ինչու չէր հարցնում այդ մասին եւ միայն այսօր նկատեց ձեր տրամադրության անկումը, սակայն ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք: Պատասխանեք նրա բոլոր հարցերին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Զգուշացեք հակառակ սեռի այն ներկայացուցիչներից, որոնք ձեզ շարունակ կփորձեն հաճոյախոսություններ անել: Նրանց հետ շփումն անգամ ձեզ կհուշի, թե որքան երջանիկ եք դուք ձեր երկրորդ կեսի կողքին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա միայնակ մնալ: Հարգեք նրա այդ որոշումը, առավել եւս, որ նա հաճախ նման ցանկություն չի հայտնում: Փորձեք նրա կողքին լինել զուտ հոգեպես:



© NEWS.am STYLE